ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Երբ «ընդդիմադիր» ասելով` այլ բան ենք հասկանում

Երբ «ընդդիմադիր» ասելով` այլ բան ենք հասկանում
05.03.2014 | 13:09

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հայտարարել է, թե Վիկտոր Յանուկովիչը ՈՒկրաինայի գործող նախագահն է: Նա ասել է, թե ՈՒկրաինայի ժողովուրդը չգիտի որ կողմը գնա` Յանուկովիչի լեգիտիմությունը պաշտպանի, թե հետևի նոր իշխանությանը, որը, պատգամավորի կարծիքով, հստակ չէ, թե ինչ է ուզում: Փաստորեն, երեք ամսից ավելի տևող ուկրաինական իրադարձությունները, որոնք, ի վերջո, հանգեցրել են ժողովրդի հաղթանակին և երկրի հասարակության համար ժողովրդավար իշխանությունների ձևավորման հնարավորություն ստեղծել, Լյուդմիլա Սարգսյանի համար դեռ կասկածի տեղ են թողել: Արդեն վեց տարի իրեն ընդդիմադիր համարող Սարգսյանի ռուսահաճ գնահատականները հասել են իրենց գագաթնակետին` նա գործող նախագահ է համարում մեկին, ով կրակել է սեփական ժողովրդի վրա:

Ուկրաինայի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ կառավարական զորքերի հետ բախումների արդյունքում զոհվել է 94 մարդ, 500-ից ավելին վիրավորվել են: Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է Սարգսյանը Վիկտոր Յանուկովիչին համարում «լեգիտիմ» և «գործող», երբ ողջ միջազգային հանրությունը դատապարտում է Յանուկովիչի` սեփական ժողովրդի դեմ զինված հարձակումն ու վերջիններիս սահմանադրական իրավունքի ոտնահարումը: Եվ արդյո՞ք Սարգսյանը նույն կարծիքին կլիներ, եթե Յանուկովիչի գործողությունները դատապարտեր անձամբ Վլադիմիր Պուտինը: Ի դեպ, ապշեցուցիչ է, որ իրեն ընդդիմադիր համարող պատգամավորը չի դատապարտել Ուկրաինայի արյունալի բախումները, որոնց հրահողը նույն Յանուկովիչն էր: Իսկ գուցե Սարգսյանը մի օր նույն կերպ շրջանցի՞ 2008թ.-ի մարտի 1-ի բախումների «ռեժիսոր» Քոչարյանի անունն ու դեպքերին մասնակից եղած Ծառուկյանի թիկնապահների փաստը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1325

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ